Նորություններ
Best Life

No more posts
4-3.jpg

2013թ. հունիսին Ինտերվենցիոն սրտաբանության և էնդովասկուլյար վիրաբուժության հայկական ասոցիացիան ինտեգրվեց Եվրոպական Ինտերվենցիոն Սրտաբանության ասոցիացիային (EAPCI) որպես ազգային ինտերվենցիոն սրտաբանության լիիրավ ներկայացչություն, իսկ “Բեսթ Լայֆ” ԲԿ-ն` որպես Հայաստանի Ազգային Ինտերվենցիոն Սրտաբանության Ուսումնական Կենտրոն (Բազա), որը կհամակարգի Հայաստանի «Ինտերվենցիոն սրտաբանություն» մասնագիտությամբ ուսուցումը և սերտիֆիկացիան Եվրոպական դպրոցի ծրագրերով և համատեղ սերտիֆիկացիայով:

 

«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնն ընդգրկվել է նաև Եվրոպական «Ինտերվենցիոն սրտաբանություն» մասնագիտությամբ միջազգային ուսումնական կենտրոնների ռեեստրի մեջ և իրավունք է ձեռք բերել ուսուցանելու  օտարերկրյա դիմորդներին:

 

ԱՅՍՊԻՍՈՎ  ՍՏԵՂԾՎԵՑ ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԶԱ  և  ՀԱՄԱԿԱՐԳ

 

Ինտերվենցիոն սրտաբանության և էնդովասկուլյար վիրաբուժության հայկական ասոցիացիայի և «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի Եվրոպական մասնագիտական համակարգին ինտեգրացման շնորհիվ  այսօր հնարավոր եղավ ստեղծել ինտերվենցիոն սրտաբանություն մասնագիտությամբ ուսումնական համակարգ, որի ազգային կոորդինատորն է հանդիսանում Շահեն Խաչատրյանը, որը կառուցված է  միջազգային ճանաչում ունեցող ուսումնական ծրագրերի վրա, ունի երկու տարի տևողություն, իսկ ավարտելուց և քննությունները հանձնելուց հետո – միջազգային մասնագիտական սերտիֆիկացիա ստանալու իրավունք:

 

Ներկայումս ինտերվենցիոն սրտաբանության ազգային ուսումնական բազան ընդգրկում է 11 ուսանող, որոնց անմիջական ուսուցումը կատարվում է 4 ուսուցիչների կողմից, որոնք իրենց սրտաբանի կրթությունը ստացել են Հայաստանում, բայց սերտիֆիկացված չեն:

 

Ինտերվենցիոն սրտաբանության ազգային ուսումնական բազայի ուսանողները և ուսուցիչները կառավարվում են 3 ուսումնական տնօրենների կողմից, որոնք իրենց կրթությունը և մասնագիտացումը ստացել են Եվրոպայում:

 

Ինտերվենցիոն սրտաբանության ազգային ուսումնական բազան կառավարում և վերահսկում է Ինտերվենցիոն Սրտաբանության Ազգային Ներկայացուցիչը և Կոորդինատորը ՝ Շահեն Խաչատրյանը:

 

Ինտերվենցիոն սրտաբանության ազգային ուսումնական բազան կատարում է ուսուցում Եվրոպայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից ընդունված և ճանաչված “Ինտերվենցիոն սրտաբանություն” մասնագիտության ուսումնական ծրագրով, որն ընդգրկում է

 

— Գիտելիքների մոդուլը

— Պրակտիկ հմտություների մոդուլը

— Պրոֆեսիոնալ զարգացման մոդուլը

2013թ. սեպտեմբերից արդեն սկսվել է ուսուցումը տեսական գիտելիքների մոդուլով: «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի և Ասոցիացիայի համատեղ ուժերով արդեն պատրաստվել են սեմինարներ և դասախոսություններ, որոնք կսկսվեն արդեն նոյեմբեր ամսից:

http://learn.escardio.org/Default.aspx


1545119101-1200x1193.jpg

2018թ. դեկտեմբերի 17-ին «Բեսթ Լայֆ» սիրտ-անոթային ԲԿ-ի դահլիճում տեղի ունեցավ Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային ռադիոլոգիայիհայկական ասոցիացիայի նիստ, որին մասնակցում էին որոլտի բոլոր առաջատար մասնագետները:

Նիստի մասնակիցները նախ ողջունեցին հեղափոխությունը և հույս հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականը կլինի վերելքի տարի: Խոսվեց նաև ոլորտում առկա խնդիրների և ազգաբնակչությանը որոկյալ բուժսպասարկում ապահովելու հնարավորությունների մասին :

Որոշում կայացվեց ասոցիացիայի անունից դիմել նոր կառավարությանը՝ առկա խնդիրների հնարավոր լուծման համար, մասնավորապես՝ ոլորտի աշխատակիցների մասնագիտության պետական գրանցման և դրանից հետևող փոփոխությունների իրականացման, ոլորտի աշխատողների թոշակային տարիքի ֆիքսման անհրաժեշտության, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գների ավելի ճկուն և ճիշտ համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ժողովականները հույս հայտնեցին, որ նոր կառավարությունը ժամանակ կգտնի հանդիպելու ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ վերոհիշյալ հարցերը քննարկելու համար:


1541226833.jpg

2012 թվականից Երեւանում գործում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, որտեղ կատավող սրտաբանական վիրահատությունները մեծաթիվ մարդկանց նոր կյանք են պարգևել: Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը.

 

«Բեսթ Լայֆ»   սրտաբանական բժշկական կենտրոնում առաջնորդվում են այս սկզբունքով: Անգամ բարդ դեպքերում, պացիենտները գիտեն, որ Քանկոր կենտրոնը այն մասնագիտացված բուժհաստատությունն է, որտեղ իրենք ոտքի կկանգնեն առավելագույնս սեղմ ժամկետներում՝ շնորհիվ իրենց գործը սիրող պրոֆեսիոնալների:

Փորձառու բժիշկների թիմը առաջնորդվում է աշխարհում ընդունված ու փորձված բուժման ամենաժամանակակից մեթոդներով ու չեն խուսափում գործ ունենալ անգամ ամենաբարդ դեպքերի հետ: Արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները: 6 տարում կատարվել է շուրջ 12.000 սրտի միջամտություններ` ստենտավորումներ, բաց վիրահատություններ…

Հետվիրահատական կազդուրման, ապրելիության, կյանքի որակի բարելավման ցուցանիշները լիովին   համընկնում են եվրոպական լավագույն չափանիշներին:

«Սրտամկանի ինֆարկտը չի առաջանում ուժեղ ապրումների արդյունքում: Ինֆարկտի դեպքում անոթը հիմնականում փակվում է տարիներ շարունակ զարգացող աթերոսկլերոզի պատճառով: Տարիներ առաջ ընդունված էր նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն երկարատեւ բուժում նշանակել, որը միայն երկարաձգում է անոթի փակվելու ժամանակը: Այսօր արդեն մենք կատարում ենք ստենտավորման միջամտություն, չենք թողնում փակվի` այսպիսով փրկելով հիվանդի կյանքը եւ մինիմումի հասցնելով բուժման ժամկետները»,- պատմում է կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը: Հեղինակավոր մասնագետ ՀՀ-ում միջամտային սրտաբանության հիմնադիրն է ու մի ողջ կյանքն է նվիրել մարդկանց կյանքեր փրկելու առաքելությանը: Քանկոր բժշկական կենտրոնը կառուցելիս հաշվի է առել ամեն մի մանրուք. «Հիվանդանոցը ոչ միայն գեղեցիկ արտաքին տեսք պետք է ունենա, այլեւ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող միկրոստրուկտուրա, համատապասխանեցված լինի որակյալ բուժսպասարկման միջազգային ստանդարտներին, ճիշտ հաշվարկված լինի օդափոխող և տաքացնող, ազդանշանային  համակարգերի տեղադրման պարամետրերը, արդյունավետ ու ճիշտ կազմակերպված լինի դեպի վիրահատարան կամ վերակենդանացման բաժանմունք տանող մուտքերը, հիվանդասենյակների հարմարավետությունը, պացիենտների հարազատների համար նախատեսված սպասասրահները: Մենք ձգտել ենք անել առավելագույնս, որպեսզի պացիենտն իրեն մեզ մոտ առավելագույնս կոմֆորտ զգա ու առավել արագ կազդուրվի»,- նշում է բժիշկը:  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ բոլոր ստորաբաժանումներից:

Շահեն Խաչատրյանը նաև վստահությամբ խոսում է իր թիմի պրոֆեսիոնալիզմի մասին, ընտրել է լավագույններին իր աշակերտներից ու կոլեգաներից, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում ու Հայաստան բերում առաջատար երկրների լավագույն փորձը: “Մեզ մոտ հավաքված են էնտուզիաստներ, ովքեր չափազանց սիրում են իրենց գործը ու անում առավելագույնը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ցանկացած խնդիր ունեցող հիվանդի օգնելու համար”,- նշում է նա: Կենտրոնը պատրաստ է նաև անհետաձգելի հիվանդների շուրջօրյա  ընդունելությանն ու համապատասխան բուժօգնության կազմակերպմանը:

«Քանկոր» բժշկական կենտրոնում պոլիկլինիկական ծառայությունում այս պահին գրանցված են շուրջ 25.000 հիվանդ, ովքեր գտնվում են մշտական վերահսկողության տակ:

«Մեր  կենտրոնում գործում է, այսպես ասած, բուժման ամերիկյան մեթոդը: Մեզ մոտ հստակ տարանջատում, տարբեր բաժանմունքներում աշխատող բժիշկներ չկան: Մեկ հիվանդի բուժման պատասխանատուն կոնկրետ մասնագետն է: Հիվանդը  ստանում է համակողմանի բուժում, հսկողության տակ է գտնվում մշտապես՝ ախտորոշումից միչեւ հետվիրահատական շրջան: Այսպիսով բժիշկը ավելի քան լավ է ճանաչում իր պացիենտին,  լավատեղյակ է նրա առողջական խնդիրներից եւ մշտական կապ է պահում պացիենտի հետ: Միեւնույն  ժամանակ մենք չափազանց շատ ենք կարեւորում թիմային մոտեցումը: Հիվանդի շուտ եւ լիարժեք  կազդուրվելը ամբողջ թիմի հոգսն է: Եթե գիշերը, օրինակ,  ծանր դեպք ենք ունենում,  վիրահատարանում, բացի հերթապահ բժիշկներից,  պացիենտի կողքին կանգնած է լինում բժշկական ողջ անձնակազմը»,- պատմում է Շահեն Խաչատրյանը՝ կոչ անելով մարդկանց՝ մշտապես հետևել իրենց առողջությանը, հրաժարվել վնասակար սովորություններից, որպեսզի սրտի վրա կատարվող բարդ միջամտություններին գործը չհասնի: