Best Life Բժշկական Կենտրոն

Այստեղ կարող եք կարդալ
Մեր մասին

Բժշկական Կենտրոնը ապահովված է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Բաղկացած է բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստորաբաժանումներից` ընդունարան, պոլիկլինիկա, ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունք (միջամտական լաբորատորիա), սուր կորոնար սինդրոմի բաժանմունք, վիրաբուժական բաժանմունք (վիրահատարաններ), վիրաբուժության ինտենսիվ թերապիայի սրահ, ընդհանուր թերապևտիկ սրտաբանական բաժանմունք, լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք:

ԿԱՊՆՎԵԼ ՄԵԶ ՀԵՏՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

1. Պոլիկլինիկայում իրականացվում  են հիվանդների առաջնակի և կրկնակի ընդունումը, հետազոտումը, ամբուլատոր բուժումն ու շարունակական հսկողությունը: Այդ նպատակի համար ստորաբաժանումը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ` էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, ծանրաբեռնվածության (“տրեդմիլ”) փորձ, դուպլեքս և դոպլերային քննություններ, ինչպես նաև որովայնի խոռոչի օրգանների ու վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն:

2.  Ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքում  իրականացվում են սիրտ-անոթային համակարգի միջամտական ախտորոշիչ և բուժական գործողություններ` սրտի պսակաձև զարկերակների, կենտրոնական և ծայրամասային զարկերակների ու երակների ռենտգեն-կոնտրաստային անոթագրում, բալոնային անոթապլաստիկա, անոթների ստենտավորում, անոթների էմբոլիզացիա:

3. Սուր կորոնար սինդրոմի բաժանմունքում կատարվում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումներով հիվանդների հոսպիտալացում, ինչպես սուր , այնպես էլ պլանային դեպքերում: Այս բաժանմունքը լիովին ապահովում է միջամտական, հետմիջամտական, ինչպես նաև որոշ վիճակների դեպքում կոնսերվատիվ և նախապատրաստական վարույթը:

4. Սրտի վիրաբուժության բաժանմունքը մասնագիտացված է սրտի իշեմիկ հիվանդության, ինչպես նաև մեծահասակների բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական բուժման մեջ:

5. Վիրաբուժության ինտենսիվ թերապիայի բաժանմունքը լիովին ապահովում է հիվանդների նախա- և հետվիրահատական վարույթը:

6. Ընդհանուր թերապիայի բաժանմունքում  իրենց բուժումն են ստանում կլինիկորեն արդեն կայուն  վիճակում գտնվող հիվանդները:

7. Լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունն  իրականացնում է Կենտրոնի ուղղվածությանը և պահանջներին համապատասխան արյունաբանական, կենսաքիմիական և շճաբանական հետազոտություններ:

Մեր  Կենտրոնում`

  • կիրառվում են աշխարհի կողմից ընդունված նոր և իրենց արդարացրած  բուժական մեթոդիկաները:
  • օգտագործվում են բարձորակ դեղորայք և բուժական միջոցներ, քանի որ դա լավագույն արդյունքների գրավականն է:
  • անժխտելի է բժշկի դերը հիվանդի բուժման մեջ, սակայն խիստ կարևոր է նորագույն սարքավորումների առկայությունը:
  • ղեկավարում  են ադմինիստրատիվ և բուժական խորհուրդները:
  • ունենք  զեղչերի ճկուն համակարգ:
  • արտոնություններ ունեն վետերանները, ազատամարտիկները և բազմազավակ ընտանիքները:
  • համագործակցում ենք հանրապետության և աշխարհի շատ ճանաչված կենտրոնների ու բժիշկների հետ:
  • բժշկական անձնակազմի մեծամասնությունը բժշկական հմտությունները կատարելագործել է արտասահմանյան կլինիկաներում:

Best Life Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով:

Կենտրոնը գործում է 6-օրյա աշխատանքային ժամանակացույցով, ինչպես նաև պատրաստ է անհետաձգելի հիվանդների շուրջօրյա  ընդունելությանն ու համապատասխան բուժօգնության կազմակերպմանը: Կենտրոն հիվանդներն ընդունվում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ շտապ բուժօգնության մեքենաներով:




ՄԵՆՔ ՀՈԳՈՒՄ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ





ՄԵՆՔ ՀՈԳՈՒՄ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ




Շուրջօրյա շտապ օգնություն

Եթե կարիք ունեք անհապաղ բուժ օգնության, զանգահարեք մեզ և մենք անհապաղ կօգնենք Ձեզ


(+374 10) 20 11 33
(+374 96) 20 11 33




© Bestlife 2019։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Designed by Davit Vardanyan



© Bestlife 2019։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Designed by Davit Vardanyan