ՇԱՀԵՆ ՆՈՐԱՅՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Best Life» Բժշկական Կենտրոնի Տնօրեն


Ծնվել է 05.01.1961թ. ք. Մասիսում, հյուսնի ընտանիքում:

1968թ. – 1978թ. սովորել և ավարտել է Թումանյանի անվան դպրոցը:

1978թ.-1984թ. սովորել և ավարտել է Երևանի պետական Բժշկական ինստիտուտը:

1984թ.-1985թ. անցել է ինտերնատուրա:

1985թ.1987թ. Լենինի №1 բժշկական միավորում՝ արտադրամասի բժիշկ:

1987թ.-1988թ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ՝ բժիշկ սրտաբան:

1988թ.-1990թ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անցել է օրդինատուրա:

1990թ.-1993թ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ներանոթային լաբորատոր բաժանմունքի վարիչ:

1993թ.-2005թ. Նորք-Մարաշ ԲԿ՝ բժիշկ սրտաբան:

2003թ.-2016թ. Հույս-կյանք ՍՊԸ՝ տնօրեն:

2012-2019թ. Քանկոր սիրտ-անոթային ԲԿ ՍՊԸ՝ հիմնադիր տնօրեն:

Համարվում է ներանոթային վիրաբուժության և ռադիոլոգիայի հիմնադիրը ՀՀ-ում: Սկսելով գործունեությունը Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից, հետագայում գործունեությունը շարունակել է Նորք-Մարաշ ԲԿ, ԶՍԱԲԿ, Քանկոր ՍԱ ԲԿ: Մասնակցել է գիտական և հետազոտական մի շարք ծրագրերի իրականացման, այդ թվում եվրոպական բազմակենտրոն գիտահետազոտական ծրագրերի մեջ ընդգրկվելով: Կատարել է բազմաթիվ գիտական հետազոտություններ, որոնք ներակայացրել է հայկական և միջազգային կոնֆերանսներում և պարբերականներում: Հիմնադրել է ՀՀ ներանոթային սրտաբանության և ռադիոլոգիայի ասոցիացիան , որի նախագահն է մինչ այսօր: Համարվում է ուսուցիչը ներանոթային և ռադիոլոգիայի մասնագետների մեծ մասի, որոնք աշխատում են ՀՀ և արտերկրներում: Ներկայումս նույնպես զբաղված է երիտասարդ կադրերի պատրաստման աշխատանքով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կինը՝ Նաիրա Իսկանդարյան՝ բժիշկ-նյարդաբան Best Life:



ՄԵՆՔ ՀՈԳՈՒՄ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ





ՄԵՆՔ ՀՈԳՈՒՄ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ




Շուրջօրյա շտապ օգնություն

Եթե կարիք ունեք անհապաղ բուժ օգնության, զանգահարեք մեզ և մենք անհապաղ կօգնենք Ձեզ


(+374 10) 20 11 33
(+374 96) 20 11 33




© Bestlife 2019։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Designed by Davit Vardanyan



© Bestlife 2019։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Designed by Davit Vardanyan