


ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Բեսթ Լայֆ» սիրտ-անոթային բժշկական կենտրոնում սահուն կերպով զարգանում է նաև առիթմոլոգիայի ծառայությունը, որն իրականացնում է.
- Ստացիոնար և ամբուլատոր բուժում
- Կարդիովերսիա (դեղորայքային, էլեկտրական)
- Սրտի մշտական միախոռոչ կամ երկխոռոչ խթանիչների իմպլանտացիա
- Միախոռոչ կամ երկխոռոչ կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա
- Սրտի ռիթմը վերասինքրոնիզացնող սարքերի /խթանիչ ու դեֆիբրիլյատորների/ իմպլանտացիա
- Ռիթմը գրանցող սարքերի (Reveal) իմպլանտացիա, հետվիրահատական ծրագրավորում և վարույթ
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիայի բաժանմունքը հագեցած է աշխարհում առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող Medtronic, Biotronic ֆիրմաների սարքավորումներով: Չնայած տեխնոլոգիաների բարձր որակին՝ կլինիկայի սրտացավ բժիշկները առիթմոլոգիական ծառայությունները տրամադրում են հնարավորինս մատչելի գներով:
Կիրառելով բժշկության ամենակարևոր ձեռքբերումները՝ սրտի բլոկադաների և դանդաղ աշխատանքի ժամանակ փորձառու բժիշկները մարդու մարմնի մեջ իմպլանտացնում են սրտի մշտական խթանիչներ (Pacemaker), որոնք իմպուլսներ են տալիս սրտին, երբ այն կանգ է առնում: Կյանքին վտանգ սպառնացող առիթմիաները բուժելու նպատակով էլ տեղադրվում են կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ, որը շոկ առաջացնելու սկզբունքով կարգավորում է սրտի աշխատանքը, երբ այն գերարագ և կյանքի հետ անհամատեղելի ռիթմով է զարկում: Մարդու կյանքը փրկող այս սարքերն ամբողջ ընթացքում հսկում են մարդու սրտի աշխատանքը և կանխարգելում հանկարծամահությունը:
- Category
- Services