




ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆԱԼ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքում իրականացվում են սիրտ-անոթային համակարգի միջամտական ախտորոշիչ և բուժական գործողություններ.
- Էլեկտրասրտագրություն
- Էխոսրտագրություն
- Կորոնար անոթների անգիոգրաֆիա
- Կորոնար անոթների անգիոպլաստիկա ստենտավորման ճանապարհով
- Պերիֆերիկ անոթների ստենտավորում և էմբոլիզացիա
- Պորտակատետրների տեղադրում
- Աորտոգրաֆիա
- Ռենովազոգրաֆիա
- Կորոնար անոթների բալոնային անգիոպլաստիկա
Ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքում կատարվում է սիրտ-անոթային համակարգի ախտահարումներով հիվանդների հոսպիտալացում, ինչպես սուր, այնպես էլ պլանային դեպքերում: Այս բաժանմունքը լիովին ապահովում է միջամտական, հետմիջամտական, ինչպես նաև որոշ վիճակների դեպքում կոնսերվատիվ և նախապատրաստական վարույթ:
«Քանկոր» սիրտ-անոթ բժշկական կենտրոնը առաջիններից է այս բնագավառում, որն իրականացնում է արդի սրտաբանական բազմակողմանի բուժօգնություն` այդ թվում բալոնային անգիոպլաստիկա: Բալոնային անգիոպլաստիկան նախորդում է ստենտավորմանը: Երբեմն նաև առանձին գործողություն է: Կիրառվում է այն ժամանակ, երբ անոթի լուսանցքում հայտնաբերվում է նեղացում, կամ երբ ստենտն է նեղացած լինում: Որոշակի ճնշման տակ բալոնը բացվում է, և նեղացած հատվածը վերադառնում է իր նախկին դիրքին: Կան նաև դեղապատ բալոններ, որոնք, բացի լայնանելուց, բուժում են անոթի պատը; Օգտագործվում են ստենտների նեղացման ժամանակ:
Մասնագիտացված կլինիկան ստենտավորումն իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասկան որակյալ դեղապատ ստենտներով, որոնք համարվում են աշխարհում առաջատարներից: Դրանք եվրոպական ամերիկյան և ճապոնական արտադրության են, որոնցով աշխատում են նաև եվրոպական կլինիկաները: Ստենտները փրկում են մարդու կյանքը և կանխարգելում հաշմանադությունը: Ի տարբերություն ոչ դեղապատ ստենտների, դեղածածկի դեպքում բուժման հեռակա արդյունքներն ավելի դրական են: Դեղապատ ստենտների վրա կա հատուկ դեղորայք, որը ժամանակի ընթացքում սնուցում է անոթային պատերը:
- Category
- Services