ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
«Բեսթլայֆ» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում իրականացվում է հիվանդների առաջնակի և կրկնակի ընդունում, հետազոտում, ամբուլատոր բուժում և շարունակական հսկողություն:
Կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ՝
- սրտաբանի խորհրդատվություն
- էնդոկրինոլոգի խորհրդատվություն
- Էլեկտրասրտագրություն
- Էխոսրտագրություն
- ծանրաբեռնվածության (տրեդմիլ) փորձ
- դուպլեքս և դոպլերային քննություններ
- որովայնի խոռոչի օրգանների ու վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն
- կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն
Ստորաբաժանումը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով: Պոլիկլինիկան ունի ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ և լաբորատորիա
Այստեղ աշխատում են տարիների փորձառություն ունեցող բանիմաց սրտաբաններ և նյարդաբաններ: Մասագիտացված ամբուլատոր բաժանմունքի գլխավոր առավելություններից է այն, որ պոլիկլինիկան սերտ համակգործակցում է ստացիոնար բաժանմունքների հետ: Վիրահատությունից կամ ստացիոնար բուժումից հետո, երբ հիվանդները դուրս են գրվում հիվանդանոցից, իրենց բուժումը և հսկողությունը շարունակում են պոլիկլինիկայում:
«Բեսթլայֆ». բարձրակարգ բուժօգնություն բոլոր այցելուներին:
- Category
- Services