

ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Սրտաբանական բաժանմունքն ապահովում է կոնսերվատիվ բուժման կարիք ունեցող հիվանդների դեղորայքային բուժումը, հիվանդների հետվիրահատական և հետմիջամտական խնամքը: Մենք կատարում ենք՝
- Էլեկտրասրտագրություն
- Էխոսրտագրություն (Սթրես էխոսրտագրություն)
- Ուլտրաձայնային հետազոտություններ
- Տելեմետրիա
- Հոլտեր մոնիտորինգ, առիթմոլոգի խորհրդատվություն
- Նյարդաբանի խորհրդատվություն
«Բեսթ Լայֆ» բժշական կենտրոնն ապահովում է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների ամբողջական ախտորոշում, ամբուլատոր և ստացիոնար բուժում, վիրաբուժական միջամտություններ, ինչպես նաև դիսպանսեր հսկողություն: Բաժանմունքը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև մասնագիտական լուրջ ներուժով: Մասնագետները փորձում են առավելագույնը օգտակար լինել հիվանդներին՝ առաջարկելով բուժման ամենաարդյունավետ և ամբողջական տարբերակը: Հիվանդների՝ հետվիրահատական հսկողությունը 2 ամսվա ընթացքում անվճար է: «Բեսթ Լայֆ». անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին:
- Category
- Services