
ՍՐՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Վիրաբուժական բաժանմունքը մասնագիտացված է սրտի մի շարք հիվանդությունների վիրահատական բուժման մեջ.
- Սրտի իշեմիկ հիվանդություն
- Ձեռքբերովի արատներ
- Մեծահասակների որոշ բնածին արատներ
- Վերել աորտայի անևրիզմաներ
- Սրտի նորագոյացություններ
Վիրաբուժական բաժանմունքի բժիշկները քայլում են համընթաց քայլելով ԱՄՆ-ի և Եվրոպայի լավագույն կլինիկաների մոտեցումներին: Բեսթլայֆ բժշկական կենտրոնում իրականացվող սրտի բաց վիրահատությունների շրջանակը ընդգրկում է, բայց չի սահմանափակվում հետևյալներով.
- Կորոնար շունտավորում զարկերակային շունտերի կիրառմամբ
- Կորոնար շունտավորում առանց արյան արհեստական շրջանառության
- Փականային պրոթեզավորման վիրահատություններ
- Միջնախասրտային դեֆեկտի պլաստիկա
- Վերել աորտայի պրոթեզավորում
- Սրտի նորագայացությունների(միքսոմա) հեռացում
Ուշադրության է արժանի կենտրոնի վիրաբույժների վերջին տարիների ձեռքբերումը կորոնար շունտավորման բնագավառում. մեկից ավելի զարկերակային շունտերի կիրառությամբ վիրահատությունների իրականացում, ինչը, ըստ բազմաթիվ հետազոտությունների, տալիս է ավելի լավ հեռակա արդյունք ուշ մահացության, կրկնակի միջամտություններից խուսափելու և կյանքի որակի լավացման կարևորագույն հարցերում: Վիրաբույժները հպարտությամբ են նշում վիրահատության հետ կապված բարդությունների ցածր տոկոսները և գրանցված ցածր մահացությունը՝ <0,5% (2009թ-ից մինչ այսօր): Տարիների ձեռքբերումներից է նաև թիմային աշխատանքի կարևորության ըմբռնման և կազմակերպման բարձր գիտակցությունը, որ առկա է յուրաքանչյուր աշխատակցի մոտ, ինչի շնորհիվ է, որ բաժանմունքը գործում է որպես մեկ ընտանիք “Հիվանդի առողջությունը վեր է անձնական շահից” կարգախոսի ներքո:
- Category
- Services