«Բեսթ-լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում գործող վիրաբուժական ծառայությունների շրջանակներում բուժառուները կարող են ստանալ հետևյալ բուժսպասարկումը`
- բուժառուների ամբուլատոր ընդունելություն,
- մասնագիտական խորհրդատվության իրականացումը, իսկ անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կազմակերպումը,
- տարբեր տեղակայման ճողվածքների սիստեմատիկ հետևում, անհրաժեշտության դեպքում ուղեգրում նեղ մասնագետի մոտ,
- փոքր ծավալի վիրահատությունների ացկացում` տեղային այրվածքների, կարբունկուլների, ֆուրունկուլների մշակում,
- վիրաբուժական օգնության իրականացումը (այդ թվում` փոքր վիրահատական միջամտությունները) և դրանց հետ կապված անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը` ըստ բժշկական ցուցումների,
- առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին ներկայացումը,
- ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության անցկացում: